Քաղաքականություն 

Էդուարդ Շարմազանովն ու Արտակ Զաքարյանը հանդիպել են ՌԴ Պետդումայի պատվիրակությանը

analitik.am

Փետրվարի 15-ին ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը հանդիպել են ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես հայտնում են ՀՀԿ մամուլի գրասենյակից, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, անդրադարձ է կատարվել միջկուսակցական գործակցության հեռանկարին:

Նույն շարքից