Հասարակություն 

Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է․Աննա Հակոբյանի պատասխանը մամուլի հրապարակմանը

analitik.am

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, պատասխանելով AuroraNews-ի հարցմանը, անդրադարձել է մամուլում տարածված տեղեկություններին՝ կապված իր և ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի որդու միջև եղած բարեկամական կապի հետ:

«Ռաֆիկ Մաշադյանը խորթ մորաքրոջս թոռն է: Նրան վերջին անգամ տեսել եմ 2010 թվականին հարազատի հուղարկավորության ժամանակ: Ամուսինս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մինչեւ վարչապետ դառնալը, երբևէ Ռաֆիկ Մաշադյանին հանդիպելու առիթ չի ունեցել, Մաշադյանին ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում նշանակելու պահին գաղափար անգամ չի ունեցել նման կապի գոյության մասին:

Աննա Հակոբյանի մամուլի խոսնակ
Հասմիկ Հարությունյան»,-ասված է Հակոբյանի պատասխանի մեջ:

Նույն շարքից