Միջազգային Քաղաքականություն 

Մարիա Զախարովան մեկնաբանել է Բոլթոնի սպառնալիքները

analitik.am

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի սպառնալիքները Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի  հակառակորդների հասցեին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Զախարովան ֆեյսբուքյան իր էջում մեջբերել է ԶԼՄ-ներից մի հատված․ «Բոլթոնը հետևանքներով է սպառնացել նրանց, ովքեր կխաթարեն Վենսուելայի ժողովրդավարական ինստիտուտները։ Իր նոթատետրին և գրչին, այո՞»,- գրել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրողները Բոլթոնի նոթատետրում նկատել էին գրառում․ «5 000 զինվոր ուղարկել Կոլումբիա»:

Թրամփը ևս բազմիցս հայտարարել է, որ նախատեսում է զինվորականներ ուղարկել Վենեսուելա, որպես «տարբերակներից մեկը»:

Նույն շարքից