Հայաստան 

ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակությունն արդեն Բաքվում է

Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակությունն արդեն Բաքվում է և կմասնակցի ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին: Հայկական պատվիրակությունը բարեհաջող հասել է Բաքու: Այս մասին analitik.am -ին տեղեկացրեց ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը:

 

Պատվիրակության կազմում են նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը, ինչպես նաև մեկական ներկայացուցիչներ ՀՀ ԱԳՆ-ից և ԱԺ միջազգային կապերի բաժնից:

 

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հերթական նստաշրջանը կանցկացվի Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, հունիսի 28-ից հուլիսի 2-ը:

 

Նույն շարքից