Գլխավոր Հասարակություն 

Հրաձգություն՝ ԱՄՆ-ում. Կա առնվազն 5 զոհ ու 5 վիրավոր

analitik.am

ԱՄՆ Իլինոյիս նահանգի Ավրորա քաղաքում տեղի ունեցած հրաձգության արդյունքում առնվազն 5 զոհ կա: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Գործակալությունը նշում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել Henry Pratt ընկերության գործարանի տարածքում: Կրակ բացողը 45-ամյա Հարի Մարտինն է: Ենթադրվում է, որ նա ընկերության աշխատակից է: Հանցագործության շարժառիթները հայտնի չեն:

Մարտինը կրակ է բացել նաև միջադեպի վայր ժամանած ոստիկանների ուղղությամբ՝ օգտագործելով ատրճանակ:

Ինչպես արդեն նշվեց, միջադեպի արդյունքում կա առնվազն 5 զոհ: Վիրավորվել է ոստիկանության 5 աշխատակից: Հրաձիգը լիկվիդացված է:

 

Նույն շարքից