Բարի օր Հասարակություն 

Մամուլից տեղեկացա, որ Մհեր Մազմանյանը (հայրս) հացադուլ է հայտարարել, ես նույնիսկ չգիտեմ պահանջը կամ իմաստը

analitik.am

Փետրվարի 15-ին հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հայտարարեց, որ իր հացադուլի 13-րդ օրը, փետրվարի 15-ին, առավոտյան 10:00, ազատամարտիկ, պատերազմի 3-րդ խմբի հաշմանդամ, յոթ երեխաների հայր Մհեր Մազմանյանը, Մատենադարանի դիմաց՝ ի աջակցություն իրեն, սկսել է հացադուլ։

Պարզվում է, որ Մհեր Մազմանյանը հեղափոխության առաջամարտիկներից Տիգրան Մազմանյանի հայրն է: Վերջինս այս առիթով ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր մամուլից տեղեկացա, որ Մհեր Մազմանյանը (հայրս) հացադուլ է հայտարարել:
Կխնդրեի ինձ չդիմել այդ թեմայի հետ կապված որևէ հարցով ես նույնիսկ չգիտեմ պահանջը կամ իմաստը։
Մի փորձեք այդ փաստը ներկայացնել ձեզ ձեռնտու ձեվով։
Ես եղել եմ հեղափոխության մասնակից Փաշինյանի կողքին և կլինեմ մինչև վերջ ամեն փոփոխություն միանգամից չի լինում։
Ամեն մարդ ունի իր իրավունքները»։

 

 

Նույն շարքից