Միջազգային Քաղաքականություն 

Վենեսուելայում գեներալները գաղտնի բանակցում են ընդդիմության հետ. Բոլթոն

analitik.am

Վենեսուելայում զինվորականները բանակցություններ են վարում ընդդիմության հետ: Այս մասին փետրվարի 16-ին հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, փոխանցում է Fox News-ը:

«Կարևոր դիրք ունեցող գեներալները, որոնք աջակցում են Նիկոլաս Մադուրոյին, մշտական երկխոսություն են վարում ընդդիմության հետ: Դա չի երևում, սակայն բանակցություններն ընթանում են»,-ասել է Թրամփի խորհրդականը:

Բոլթոնը նաև հայտարարել է, որ Վենեսուելայում այսօր 2 հազար գեներալ կա՝ ավելի շատ, քան ՆԱՏՕ-ի երկրներում, և դա հանդիսանում է կոռուպցիայի պատճառ:

Մադուրոն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ը պետք է ձեռքերը մի կողմ քաշի Վենեսուելայի վրայից, և երկիրը կզարգանա:

 

Նույն շարքից