Քաղաքականություն 

Հայաստանի և Նիդերլանդների արտգործնախարարների հանդիպումը

Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-ին հանդիպեց Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի հետ:

Հայաստանի և Նիդերլանդների արտգործնախարարները քննարկեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերով երկու երկրների հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր՝ ուրվագծելով տաբեր ոլորտներում առկա ներուժն առավել արդյունավետ օգտագործելու և համագործակցության շրջանակն առավել ընդլայնելու ուղղությամբ ձեռնարկվելիք համատեղ քայլերը:

Երկկողմ առևտրատնտեսական կապերի առավել խորացման առնչությամբ՝ արտգործնախարարներն որպես հեռանկարային ուղղություններ մատնանշեցին տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, ինչպես նաև առողջապահության ոլորտները: ԱԳ նախարար Մնացականյանը ներկայացրեց բարձր տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության ոլորտում Հայաստանի ձեռքբերումները՝ այդ համատեքստում կարևորելով հոկետմբերին Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը և դրան հոլանդական ընկերությունների ներկայությունը։

Անդրադառնալով Եվրոպական Միության հետ հարաբերություններին՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի կառավարության՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման հանձնառությունը՝ նշելով, որ Համաձայնագրի արդյունավետ իրագործումը տարբեր բնագավառներում փոխգործակցության լայն դաշտ է բացում ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում:

Հանդիպման ընթացքում արծարծվեցին նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրներ:

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
    63
    Shares

Նույն շարքից