Հասարակություն 

Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն

analitik.am

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասիսն հայտնում է «Փաստինֆո»-ն:

Ըստ մամուլի հրապարակումների 2018 թվականի ապրիլին Երևանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Գագիկ Խաչատրյանը մեկնել էր ԱՄՆ, որտեղ նրա  ընտանիքի անդամները բիզնես և շքեղ առանձնատներ ունեն: Խոսքը վերաբերում է հարյուրավոր միլիոնների հասնող կարողության մասին:

Օրեր առաջ մամուլը գրեց, որ նա վերադարձել է Երևան: «Փաստինֆո»-ի տեղեկություններով`ԱԱԾ-ն արդեն կանչել է նրան և պահանջում են վերադարձնել  գումարները,  որոնց ծագումը կասկածահարույց է: Թե ֆորմալ առումով, ինչ գործի շրջանակներում են կանչել` առայժմ պարզել չհաջողվեց:

Աղբյուր` Փաստինֆո

 

Նույն շարքից