Հասարակություն 

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուս

analitik.am

Փետրվարի 16-ին, ժամը 12:37-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի «Խաչասար» կոչվող հատվածում՝ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկի հարևանությամբ, «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսն արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարները «ՊԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Փետրվարի 16-ին, ժամը 11:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի «Խաչասար» կոչվող հատվածում՝ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկի հարևանությամբ, «Mercedes Atego» մակնիշի բեռնատարն արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Փրկարարները «Mercedes Atego» մակնիշի ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:

***

Փետրվարի 16-ին, ժամը 01:24-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Քուչակ գյուղի վերջնամասում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները երթևեկելի հատված են դուրս բերել «Volkswagen Touareg» մակնիշի ավտոմեքենան:

 

Նույն շարքից