Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ ետ չի կանչի Ռուսաստանից դեսպան Անդրեյ Նեգուցիին:
«Նա կմնա իր տեղում, քանի որ առանց հրամանագրի, որը ստորագրում է նախագահը, նա ետ կանչվել չի կարող»,-հայտարարել է Դոդոնը:
Օրերս Մոլդովայի ԱԳՆ-ն խնդրել էր կառավարությանը ետ կանչել դեսպանին Մոսկվայից: Նախարարությունը չի նշել նման խնդրանքի պատճառը, սակայն ընդգծել է, որ դա չպետք է կապել մոլդովացի օդաչուների հետ, որոնք փրկվել են աֆղանական գերությունից:
Մոլդովայի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Չեբուտարի խոսքերով, դեսպանը կարող է հետ կանչվել, քանի որ չի միջամտում սոցիալական և մշակութային կապերի զարգացման հիմնադրամի բացմանը:
Մոլդովայի ԱԳՆ-ն այդ ժամանակ հրավիրել էր Ռուսաստանի դեսպան Օլեգ Վասնեցովին և իր դժգոհությունն արտահայտել հիմնադրամի շենքի ճակատում «Պաշտոնական ներկայացուցչություն» մակագրության կապակցությամբ: