Հասարակություն 

Ստամբուլ կատարած այցի շրջանակներում այցելեցի Պոլսո պատրիարքարան․ Արսեն Թորոսյան

«Ստամբուլ կատարած այցի շրջանակներում երեկ այցելեցի Պոլսո պատրիարքարան՝ հանդիպելու տեղի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ։ Այնուհետև Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի ատենապետ Պետրոս Շիրինօղլու ուղեկցությամբ այցելեցի հիվանդանոց, ծանոթացա դրա 180-ամյա պատմությանը, այսօրվա պայմաններին և զարգացման ծրագրերին։ Հիվանդանոցը լուրջ սոցիալական բեռ է վերցրել իր վրա հայ համայնքի, այդ թվում վերջին տարիներին Թուրքիայում բնակություն հաստատած Հայաստանի քաղաքացիների առողջապահական կարիքները հոգալու տեսանկյունից։

Գրառում կատարեցի հիվանդանոցի հյուրերի գրքում»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

  • 63
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    65
    Shares

Նույն շարքից