«Ժառանգություն» կուսակցությունը չի հանձնվում և շարունակելու է իր պայքարը: Այս մասին կուսակցության 10-րդ համագումարի ընթացքում իր ելույթում ասաց «Ժառանգության» առաջնորդ Րաֆիի Հովհաննիսյանը: «Թող որևէ մեկը չկասկածի, որ մենք շարունակելու ենք մեր պայքարը և հասնելու ենք մեր նպատակին և հաղթանակի»,- ասաց նա:
Հովհաննիսյանը հերքեց նաև այն լուրերը, թե պատրաստվում է հեռանալ Հայաստանից: «Ես հավատացնում եմ բոլորին, որ ոչ ոք չի պատրաստվում հեռանալ Հայաստանից: Մենք շարունակելու ենք մեր հաղթական պայքարը և որևէ տեղ չենք նահանջելու»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
Նա ընդգծեց, որ իրենց պայքարը մեկ օրվա պայքար չէ և առանձին մեկ մարդու պայքար չէ: Հովհաննիսյանի խոսքով՝ այդ պայքարը պետք է լինի միասնական, հիմնական քաղաքական ուժերի և քաղաքացիական հասարակության մասնակցությամբ: