Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Եվրոպայի շահերից չի բխում. Անգելա Մերկել

Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Եվրոպայի շահերից չի բխում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթի ժամանակ: Այս մասին հայտնում է «Reuters»-ը։

Նշվում է, որ Մերկելը հանդես է եկել ի պաշտպանություն Ռուսաստանից դեպի Գերմանիա նոր գազատարի կառուցման ծրագրի․ «Ռուսաստանին քաղաքական առումով բացառելը սխալ է։ Դա մեզ համար ոչ ճիշտ ռազմավարություն է: Աշխարհաքաղաքական տեսանկյունից Եվրոպան ոչինչ չի շահի Ռուսաստանի հետ բոլոր հարաբերությունները խզելուց»,-հայտարարել է կանցլերը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել էր վերոնշյալ ծրագիրը՝ հայտարարելով, որ Գերմանիան Ռուսաստանի «գերին» է, քանի որ կախում ունի ռուսական գազից:

  • 92
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    94
    Shares

Նույն շարքից