Քաղաքականություն 

/Տեսանյութ/ Զոհրաբ Մնացականյանը Մյունխենում հանդիպեց Իրանի արտգործնախարարի հետ

Փետրվարի 16-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Մյունխենում հանդիպեց Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:

Զրուցակիցներն անդրադարձան հայ-իրանական բարիդրացիական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակի՝ որպես համագործակցության կարևոր ուղղություններ առանձնացնելով առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի, զբոսաշրջության ոլորտները:

Երկուստեք ընդգծվեց երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը: Զրուցակիցները կարևորեցին կանոնավոր շփումների և հանդիպումների անցկացումը՝ այս համատեքստում ընդգծելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան նախատեսվող այցը, որը լավ առիթ է երկկողմ բազմաոլորտ համագործակցությանն անդրադառնալու և համատեղ քայլերը նախանշելու համար:

Հանդիպման օրակարգում էին նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր:

Նախարար Մնացականյանն Իրանի իր գործընկերոջը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները:

  • 110
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    112
    Shares

Նույն շարքից