Քաղաքականություն 

Հայաստանի և Սուդանի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի զարգացման և հարստացման հեռանկարների շուրջ

Փետրվարի 16-ին Մյունխենյան անվտանգության համաժողովի շրջանակներում կայացավ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Սուդանի իր գործընկերոջ` Իբրահիմ Գանդուրի հետ:

Հայաստանի և Սուդանի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգի զարգացման և հարստացման հեռանկարների շուրջ: Հայաստանի ԱԳ նախարարը որպես գերակա ուղղություններ առանձնացրեց ստեղծարար կրթության, նորարարության և բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ այդ առումով ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը նախաձեռնելու փորձի փոխանակմանն ուղղված ծրագրեր:

ԱԳ նախարարները կարևորեցին Սուդանի հայկական փոքրաթիվ, սակայն աշխույժ համայնքի դերը երկկողմ օրակարգի ամրապնդման գործում:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշեց, որ աֆրիկյան մայրցամաքի պետությունների հետ հարաբերությունների ընդլայնումը Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր առաջնահերթություններից է, և հայկական կողմը պատրաստակամ է այս ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկել բազմաոլորտ համագործակցության զարգացման և խորացման նպատակով:

Զրուցակիցները նաև անդրադարձան 4միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարներին:

Անդրադարձ կատարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ նախարար Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

  • 84
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    86
    Shares

Նույն շարքից