Քաղաքականություն 

Եթե վարչապետ դառնար Կարեն Կարապետյանը ոչ մեկին չէի կարողանա ապացուցել, որ սա ներիշխանական ինտրիգ չէր․ Փաշինյան

analitik.am

Այսօր՝ փետրվարի 16-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հեղինակային «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկման ժամանակ հայտարարեց, որ իր պատկերացրած հեղափոխությունն ինչպես գրքում գրված է հենց այդպիսին է․«Ես ընթերցումն ավարտել եմ 2018 թվականի փետրվարին, և բնականաբար երկու ամիս հետո այս տեքստի ընթերցումը շատ թարմ էր։

Երբ եկավ 2018 թվականի ապրիլը, և արդեն պարզ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել, և երբ կար այդ կարգախոսը «Նիկոլ վարչապետ», բնականաբար, այս տեքստն իմ հետ էր, իմ մտքում էր։ Ես մտածում էի հեղափոխության այն բանաձևի մասին, որը գրվել է, և թե ինչ պետք է անեմ ես այդ իրավիճակում։ Անկեղծ ասած, իհարկե մտածել եմ այդ իրավիճակի մասին, երբ արդեն այսպես ասած առաջին փուլն ավարտված է և ես պետք է վերցնեմ իմ ուսապարկն ու գնամ մեր տուն՝ ասելով, որ հեղափոխականի միսիան ավարտված է։ Բայց երբ ինձ հասկանալի է եղել այն, թե ինչ տեղի կունենա հետո, հետո Հայաստանի վարչապետ կդառնա Կարեն Կարապետյանը, կամ ուրիշ մեկը, և ոչ մեկին ես չեմ կարողանա համոզել և ապացուցել, որ այդ հեղափոխությունն իրականում ներիշխանական ինտրիգ չէր։

Ես մտածեցի, որ ժողովուրդն ուղղակի, կներեք այդ բառի համար, իրեն օգտագործված կզգա ինչ-որ ուրիշ նպատակների համար։ Ու մինչև հիմա էլ այդ ուսապարկն իմ ուսերին է և ես հասկացա, որ մարդկանց մոտ կլինի ավելի մեծ հիասթափություն և նույնիսկ զայրույթ, և իրենց համար ի հայտ կգա առավել լավ ծյունինգ արած, ծախված մի ընդդիմադիր գործչի կերպար, որն ընդամենը ներիշխանական ինտրիգների գործիք էր, որին ծառայեց և թողեց գնաց տուն»։

Նույն շարքից