Քաղաքականություն 

Անգելա Մերկելին և Լիտվայի նախագահին ինքս իմ մեջ անվանում եմ «Եվրոմամաներ». Փաշինյան

Ես ուզում եմ անկեղծ մի խոստովանություն անել Եվրոպայի երկու լիդերների մասին, առաջինն Անգելա Մերկելն է և երկրորդը Լիտվայի նախագահը։ Այսօր՝ փետրվարի 16-ին, «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ իրեն զարմացրել և ցնցել են այս երկու կին լիդերները․ «Նրանք ինձ ցնցել են իրենց այն հոգատարությամբ, որով նրանք վերաբերվել են և վերաբերվում են Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իրադարձություններին։ Առաջին իսկ մեր խոսակցությունից զգացել եմ այն ջերմությունն ու վախը, որ հանկարծ այս ամեն ինչը չձախովի, որ այ զգույշ կլինես այստեղ, այ այս մի բանն այսպես չանես, այ այսպիսի խնդիր կա, իմ փորձից գիտեմ և այլն։ Եվ այդ հոգատարությունն այս ընթացքում իմ զգացած ամենացնցող դրվագն է, կոնկրետ նաև Անգելա Մերկելի հետ կապված»։

Փաշինյանը նշեց, որ ինքն իր մեջ նրանց անվանում է «եվրոմամաներ»․ «Եվ թող իրենք ներեն ինձ, բայց ես իրենց ինքս իմ մեջ անվանում են «եվրոմամաներ», կամ քույրիկներ, բայց ասոցացիան այդպիսին է»։

Վարչապետի խոսքերով շատ կարևոր է նաև, որ այդտեղ ոչ մի աշխարհաքաղաքական թակարդ, նենգություն չկա․ «Կա մարդկային, սովորական, պարզ հոգատարություն մի երևույթի նկատմամբ, որն իրենց համար էլ անհասականալի է, բայց դարձել է շատ սիրելի»։

  • 104
  •  
  •  
  • 3
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    108
    Shares

Նույն շարքից