Հասարակություն 

Հայտնի են դարձել 2019 թվականի ամենաապահով ավտոմեքենաները

«Euro NCAP»-ի փորձագետները կազմել են 2019 թվականի ամենաապահով ավտոմեքենաների ցանկը։ «Crash test»-ի տվյալները հրապարակվել են «CarBuyer» պորտալում:

«Փոքր ընտանեկան ավտոմեքենա» անվանակարգում լավագույնն է ճանաչվել «Mercedes-Benz A-Class»-ը, որն 96 տոկոսով ապահովում է մեծահասակ ուղևորների անվտանգությունը ցանկացած վթարի ժամանակ, ինչպես նաև ունի արգելակման օգնական, ամրագոտու հավելյալ օգնական և վարորդի հոգնածության վերահսկման համակարգ: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են նոր «Ford Focus»-ը և «Nissan Leaf»-ը:

«Մեծ ընտանեկան ավտոմեքենա» անվանակարգում առաջինը «Audi A6»-ն է, որը բոլոր փորձարկված ավտոմեքենաներից լավագույնն է ցուցադրել ապահովության աստիճանը մեծահասակ ուղևորների և երեխաների համար: Բացի այդ, մեքենան հագեցած է նոր տեխնոլոգիաներով՝ վարորդին օգնելու համար: «Audi A6»-ին հաջորդում է «Mazda 6» և «Volvo V60»-ը:

Առավել հուսալի ավտոմեքենաների շարքում, ըստ փորձագետների ճանաչվել է «BMW X5»-ը՝ ապահովելով համապատասխանաբար 89 տոկոս անվտանգություն մեծահասակների և երեխաների համար: Այս անվանակարգում երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են »Volkswagen Touareg»-ը և «Jaguar I-Pace»-ը:

  • 64
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    66
    Shares

Նույն շարքից