Հասարակություն 

Քրեակատարողական հիմնարկում ինձ քննության ուղեկցողը հիմա աշխատում է իմ թիկնազորում․ Նիկոլ Փաշինյան

Այն միտքը, որ գրքում դրված բոլոր խնդիրները գործնականում լուծվող են, ինչ-որ առումով ճիշտ է՝ մի տարբերությամբ: Այսօր՝ փետրվարի 16-ին, իր հեղինակած՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ շատ հնարավոր է, որ այն, ինչ այդտեղ գրված է, հնարավոր է՝ պարզվի, որ շարունակական է, երկրագնդի պտույտի նման անընդհատ ուղեծիր ունի և այդ ուղեծրով պտտվում է․ Ինչի՞ համար եմ ասում, որովհետև այս գրքում կա մի գլուխ՝ «Ի՞նչ է անում այդ բանտապահը»: Այդ գլուխը նկարագրում է, որ գլխավոր խմբագրի իմ աշխատասենյակում էլ ես բանտում եմ, ինչ-որ տեսանելի և անտեսանելի բանտապահներ կան, հետո, երբ ճամփորդում եմ, միևնույն է, ինձ հետ է այդ խցիկը, բանտախուցը քարշ եմ տալիս ամբողջ աշխարհում, հետո երբ բանտախցում եմ՝ կրկին բանտախցում եմ:

Անկեղծ ասած, մի քանի օր առաջ մտածում էի, որ ես կրկին բանտախցում եմ: Ինչո՞ւ հիմա առավել, քան նախկինում, որովհետև հիմա ես ամեն օր գտնվում եմ մի տեղում, աշխատում եմ մի աշխատասենյակում, որտեղ նույնիսկ հնարավոր չէ պատուհանը բացել, գլուխը հանել ու մաքուր օդ շնչել: Իհարկե, ինձ թող ներեն Պետական պահպանության ծառայության իմ ընկերները, բայց անընդհատ ուր գնում եմ, գնում եմ զինված մարդկանց ուղեկցությամբ: Այստեղ պատկերն առավել հիշարժան է դառնում, եթե ես ձեզ ասեմ, որ հիմա իմ ընկերներից մեկը, երբ ես բանտում էի, աշխատում էր «Երևան կենտրոն» քրեակատարողական հիմնարկում և ամեն օր դուռը բացում էր, ինձ ուղեկցում քննության, իսկ հիմա նա աշխատում է իմ թիկնազորում և շարունակում է ինձ ուղեկցել»:

  • 151
  •  
  •  
  • 4
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    156
    Shares

Նույն շարքից