Հասարակություն 

Ինչպե՞ս ասել, որ Հայաստանից հեռացար, բայց չստացվի, որ Հայաստանից փախար. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Երևանի «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում մասնակցել է իր հեղինակած՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը: Քննարկումը նախաձեռնել էին «Անտարես» հրատարակչությունը և «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնը:

«Գրվածքի ամբողջ իմաստն այն է, որ եթե նկատել եք՝ ես Մյասնիկյանի արձանի կողմից գնում եմ դեպի Ազատության հրապարակ: Ամբողջ գաղափարը հետևյալն է, որ Մյասնիկյանի արձանի մոտից գնալ Ազատության հրապարակ այնպես, որ քո գնացած ճանապարհը հետ չգնաս, այսինքն՝ անընդհատ առաջ գնաս: Առաջ գնալով քո գործողության մեջ չլինի հետ գնալու, նահանջելու գործընթաց: Երկրորդը՝ դու հեռանում ես, ըստ էության, փախուստ է, հետախուզվողի կարգավիճակ, այնպես չստացվի հանկարծ, որ դու փախար քո հայրենիքից, դու փախար ինքդ քեզնից, այսինքն՝ ինչպե՞ս անել, որ Հայաստանից հեռանալ, բայց Հայաստանից չհեռանալ: Ինչպե՞ս ասել, որ Հայաստանից հեռացար, բայց չստացվի, որ Հայաստանից փախար:

Միակ տարբերակն այն է, որ դու էլի Հայաստան ես գնում:

Վեպի գաղափարն այն է, որ այնտեղ կա տող, որ ես Մյասնիկյանի արձանի մոտից գնում եմ Ազատության հրապարակ և գնում եմ պարզապես երկրի հակառակ կողմից: Կա տող, որ «բայց չէ՞ որ կա նաև այլ ճանապարհ, կարճ ճանապարհ, բայց ո՞վ ասեց, որ կարճ ճանապարհը ճիշտ ճանապարհն է: Շատ հնարավոր է, որ ճիշտ ճանապարհը երկար ճանապարհն է, և հենց դա է պատճառը, որ երկրի հակառակ կողմից գնալու անհրաժեշտությունն է առաջացել»:

  • 135
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    137
    Shares

Նույն շարքից