Քաղաքականություն 

Այսքանից հետո զարմանո՞ւմ եք, թե ինչու եք սոցցանցերում աշոտյանների բախտին արժանանանում. Իմ քայլի պատգամավորը՝ ԼՀԿ-ական պատգամավորին

Լուսավոր Հայաստանի իմ հարգարժան գործընկեր Գևորգ Գորգիսյանը վերջին օրերին տված իր հարցազրույցներում ակնհայտ անհամարժեք բառապաշարով փորձել է ընդդիմության հասցեին քաղաքական աննախադեպ հալածանքների իմիտացիա ստեղծել:

Նախ նա, վկայակոչելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկին պատկանող լրատվամիջոցում իրենց հասցեին եղած «վիրավորական» արտահայտությունները, ազդարարում է ոչ ավել, ոչ պակաս «ռեպրեսիաների նոր ժամանակաշրջանի» և քաղբանտարկյալներ ունենալու վտանգի մասին:

Մեկ այլ առիթով էլ պարոն Գորգիսյանն ավելի հեռու է գնում: Ազգային ժողովում ընթացած սուր քննարկումներն ու քաղաքական ելույթները գնահատելով որպես «ընդդիմության վրա գոռալ, մատ թափ տալ, մուննաթ գալ», ԼՀԿ պատգամավորը պնդում է, որ «...սա մեզ շատ վատ տեղ է տանելու, որովհետև նման իրավիճակ մեկ էլ 30-ականներին է եղել մեր երկրում, նման անհանդուրժող վերաբերմունք այլախոհության և այլակարծության նկատմամբ»:

Ռեպրեսիաներ, քաղբանտարկյալներ, 30 թիվ. դուք էս ամենը Նոր Հայաստանի մասի՞ն եք ասում: Այս աստիճա՞ն հարգանք չունեք սեփական խոսքի հանդեպ, հարգելինե՛րս: Այսքանից հետո զարմանո՞ւմ եք, թե ինչու եք սոց. ցանցերում աշոտյանների բախտին արժանանանում` մեղավորներին ձեզանից դուրս տեսնելով ու հազարավոր մեր քաղաքացիներին ֆեյքերի բանակ անվանելով: Ախր մեկը մեկին նույն բառամթերքն եք օգտագործում...

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Էդգար Առաքելյան

  • 123
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    125
    Shares

Նույն շարքից