Միջազգային Հասարակություն 

Սաուդյան Արաբիայի թագաժառանգը կարող է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանը կարող է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Այս մասին հայտնում է «The Sun»-ը:

Նշվում է, որ թագաժառանգը պատրաստ է վճարել անգլիական ակումբի համար 3.8 միլիարդ ֆունտ ստերլինգ: Եթե գործարքը կայանա, թիմի ներկայիս սեփականատերերը կստանան 2.2 մլրդ եկամուտ:

Ավելի վաղ բրիտանական մամուլը հայտնել էր, որ Գլեյզերները չեն ցանկանում վաճառել ակումբը, սակայն անգլիական պարբերականը չի բացառում, որ ներկայիս սեփականատերերը կարող են հետաքրքրվել թագաժառանգի առաջարկով:

Նույն շարքից