Ավստրիան և Ռուսաստանն ավանդաբար պահպանում են «լավ կապեր», ասել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը:
«Ավստրիան, որպես փոքր, բայց ուժեղ արտահանող երկիր, իհարկե, շահագրգռված է Արևմուտքի և Արևելքի հետ լավ հարաբերություններով: Մենք ավանդաբար լավ կապեր ունենք Ռուսաստանի հետ: ԱՄՆ-ը վերջերս Ավստրիային քիչ ուշադրության է արժանացրել, սակայն այժմ մեր կարևորագույն տնտեսական գործընկերն է՝ Գերմանիայից հետո», - ասել է Ավստրիայի կանցլերը «Presse am Sonntag »-ին տված հարցազրույցում։
Կուրցը նշել է, որ Ավստրիայի և ԱՄՆ-ի դիրքերը տարբեր են արտաքին քաղաքականության մի շարք հարցերում: Մասնավորապես, նա նշել է, որ Ավստրիան, ի տարբերություն ԱՄՆ-ի, պաշտպանում է Իրանի հետ միջուկային համաձայնագիրը, թեև Վիեննային «դուր չի գալիս հրթիռային ծրագիրը և իրանցիների ագրեսիվ տարածաշրջանային քաղաքականությունը»:
Միևնույն ժամանակ, Կուրցն ընդգծել է, որ գնահատում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «ներգրավվածությունը» Կորեական թերակղզում խաղաղության կարգավորման հարցում և ամերիկյան առաջնորդի «հստակ աջակցությունն» Իսրայելի նկատմամբ։
Հիշեցնենք, որ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը փետրվարի 20-ին Սպիտակ տանը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Ավելի վաղ Ավստրիայի ԶԼՄ-ները գրել էին, որ Ավստրիայի կանցլերին 18 տարի հետո առաջին անգամ կընդունեն Սպիտակ տանը: