Այսօր՝ փետրվարի 17 ֊ին, մահացել է Մհեր Եղիազարյանի հայրը՝ Երամիշ Եղիազարյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Ազգային համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։
«Քիչ առաջ իր մահկանացուն կնքեց Մհեր Եղիազարյանի 74-ամյա հայրը՝ Երամիշ Եղիազարյանը, որը ինսուլտ էր ստացել որդու մահվանից մի քանի օր հետո: Աստված հոգին լուսավորի…», – գրել է Արամ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ հունվարի 26֊ին Նուբարաշեն ՔԿՀ֊ում 42 օր հացադուլի մեջ գտնվելով՝ մահացավ «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախկին փոխնախագահ, լրատվական կայքի սեփականատեր և գլխավոր խմբագիր, ազատամարտիկ Մհեր Եղիազարյանը։