Փետրվարի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին հանրապետության 24 համայնքում, որոնցից 14-ում ընտրությունները հերթական էին, իսկ 10-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 20-ում ընթանում են համայնքի ղեկավարի, 4-ում` ավագանու անդամի ընտրություններ:
Ուրցաձորում նախնական տվյալներով հաղթել է համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը, ում դեմ բողոքի ակցիաներ էին սկսվել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:
Ընտրությունների արդյունքում Անդրեասյանը ստցել է 917 ձայն՝ 216 ձայնով առաջ անցնելով համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Գևորգ Ավետիսյանից: