Փետրվարի 17-ին տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ փետրվարի 16-ին, ոստիկանութան կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Երևանի բնակիչներ, 35-ամյա Արման Մարգարյանն ու 32-ամյա Հովհահհես Վահրամյանը:
Ինչպես հայտնում էր shamshyan.com-ը, Արման Մարգարյանն աշխատում է Հանրային հեռուստաընկեությունում՝ որպես հաղորդավար: Նյութը հրապարակվել էր նկարում նշված հայտնի հաղորդավարի լուսանկարով:
Սակայն, ինչպես երևում է, թյուրիմացություն կա: Ֆեյսբուքյան իր էջում Մարգարյանը գրել է, որ ինքը 35 տարեկան չէ՝ չմանրամասնելով որևէ բան: Հետևաբար կամ խոսքն այլ Արման Մարգարյանի մասին է, կամ էլ լրատվամիջոցը սխալ է գրել տարիքը:
118 2 1 - 121Shares