«Ընտրություններն Ուրցաձորում անցել են Նոր Հայաստանի համաձայն»,- հայտարարել է Ուրցաձոր համայնքի ղեկավարի թեկնածու, համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե ինչպե՞ս են անցել ընտրություններն Ուրցաձորում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուրցաձորում նախնական տվյալներով հաղթել է համայնքի նախկին ղեկավար, անկուսակցական Ռաֆիկ Անդրեասյանը, ում դեմ բողոքի ակցիաներ էին սկսվել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո:
Ռաֆիկ Անդրասյանը ընտրությունների ընթացքը հանգիստ է համարել, վստահեցրել՝ դրանք անցել են առանց խախտումների:
Հարցազրույցը տեղի է ունեցել մինչ ընտրության նախնական տվյալների հայտնի դառնալը:
Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում Ձեր շանսերը, Ռաֆիկ Անդրեասյանը պատասխանել էր. «Ասել եմ ու ասում եմ՝ գերազանց: Երկու ժամից խմելու շորերը հագնում ենք, որ նշենք»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում