Ինչպես արդեն Analitik.am-ը հայտնել է, Վարդենիսում տեղի ունեցած համայնքապետի ընտրություններում հաղթել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանը:
Ընտրություններից հետո քաղաքում բողոքի ակցիա է սկսվել, պարտված ՔՊ-ական թեկնածուի` Վահան Զարոյանի կողմնակիցները կեսգիշերին ճանապարհ են փակել:
Ավելի ուշ Զիրոյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ իր հորդորով, իր կողմնակիցները բացել են ճանապարհը: