Հասարակություն գլխավոր 

Եվրոպայում հրաժարվել են ռուսական Sukhoi Superjet 100 օդանավերից

Իռլանդական CityJet ավիաընկերությունը հրաժարվել է ռուսական Sukhoi Superjet 100 օդանավերի շահագործումից: Այս մասին հայտնում է Լենտան:

Ավելի վաղ CityJet ավիաընկերության կողմից նման քայլի գնալու հավանականության մասին խոսել էր «Гражданские самолеты Сухого» ընկերության ղեկավար Ալեքսանդր Ռուբցովը: Վերջինիս խոսքերով, իռլանդական ընկերությունը փոխել է բիզնես-մոդելը, դրա համար էլ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները հիմա վերանայվում են:

Նշենք, որ իռլանդական ավիաընկերությունը միակ եվրոպական ընկերությունն էր, որը շահագործում էր ռուսական Sukhoi Superjet 100 օդանավերը: Պայմանագրով, իռլանդական կողմը պետք է ստանար 15 օդանավ:

 

Նույն շարքից