Ռազմական Հասարակություն գլխավոր 

Հայաստանը պլանավորում է 12 միավոր ռուսական Су-30СМ  կործանիչ ձեռք բերել. ՌԻԱ Նովոստի

Հայաստանը նախատեսում է 2019 թվականի վերջին և 2020 թվականի սկզբին ստանալ 4 միավոր ռուսական Су-30СМ  կործանիչ: Ընդհանուր առմամբ Երևանը կցանկանար ստանալ 12 նման կործանիչ: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Մենք շարունակում ենք բանակցությունները Су-30СМ կործանիչների հաջորդ խմբաքանակի մասով: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան արագ պատրաստ կլինեն այդ օդանավերը: Առաջին խմբաքանակը մենք պլանավորում ենք ստանալ այս տարվա վերջին, կամ ամենաուշը՝ հաջորդ տարվա սկզբին»,-ասել է Տոնոյանը:

Այն, որ Հայաստանը ստանալու է 4 միավոր ռուսական Су-30СМ կործանիչ, հայտնի էր դարձել ավելի վաղ:

 

Նույն շարքից