Փետրվարի 17-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքում Աշոցք խոշորացված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններին հաղթել է ՔՊ կուսակցության թեկնածու, համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մանուկյանը:
Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքում հաղթել է Գարիկ Նազարյանը, ով ստացել է 1363 ձայն: Նա հաղթել է հրաժարական ներկայացրած և նորից համայնքապետի թեկնածու առաջադրված Մհեր Մովսիսյանին: