գլխավոր 

Եթե չկան աղբյուրներն ու գործիքները, ժողովուրդը շատ արագ հիասթափվելու է. ԲՀԿ-ական պատգամավոր

Անկախ մեր քվեարկությունից, մենք շահագրգռված ենք, որպեսզի տնտեսական հեղափոխություն տեղի ունենա: Մենք միայն ասում ենք՝ այս ծրագրով չենք տեսնում, որ այդ հեղափոխություն տեղի է ունենալու: Մենք ասում ենք՝ եթե չկան աղբյուրներն ու գործիքները, ժողովուրդը շատ արագ հիասթափվելու է: Խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

Հիշեցնենք, որ Բարգավաճ Հայաստանը առաջարկություններ էր ներկայացրել կառավարության ծրագրի վերաբերյալ՝ հայտարարելով, դրանց չընդունվելու դեպքում դեմ են քվեարկելու, ինչն էլ հենց եղավ, քանի որ, իշխանությունների պնդմամբ, չկա սահմանադրական հնարավորություն կառավարության ծրագրի մասով  արված առաջարկությունները փաստաթղթում ընդգրկելու համար:

Ինչ վերաբերում է տնտեսական հեղափոխության իրենց տեսլականին, Մելքումյանը հայտարարեց, որ դա նշանակում է կտրուկ փոփոխություն իրերի մեջ. «Ժողովուրդը պետք է շատ արագ իր մաշկի վրա զգա փոփոխությունները: Դրա համար պետք են խոշոր ներդրումներ՝ առնվազն 2,5-3 միլիարդ դոլար տարեկան: Հայաստանը կարող է արդյո՞ք այդ ծավալի ներդրումներ ընդունել: Սա լրջագույն հարց է»:

Մելքումյանի խոսքերով, առանց մեծ ներդրումների, Հայաստանում չի կարող տնտեսական հեղափոխություն լինել, սա է ԲՀԿ-ի տեսակետը:

 

Նույն շարքից