Քաղաքական 

Գագիկ Ծառուկյանը Ռուսաստան է մեկնել Վլադիմիր Վլադիմիրիչի հրավերով. Մելքումյան

Հպանցիկ եմ նայել, հստակ բովանդակությանը ծանոթ չեմ, ԲՀԿ-ն խնդիրը չի քննարկել, իսկ անձնական տեսակետ հնչեցնելու մասով կարող եմ ասել՝ քանի որ մենք արդեն խորհրդարանական երկիր ենք, պետք է քաղաքական նպատակահարմարությունը քննարկենք, եթե պետք է նորից փոխվի ամեն ինչը, դրական ու բացասական կողմերը պետք է դիտարկվեն: Այսօր՝ փետրվարի 18-ին, խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են ԲՀԿ-ում վերաբերում ՀԱԿ-ի առաջարկին՝ կիսանախագահական համակարգին վերադառնալու մասով:

Խոսելով Գագիկ Ծառուկյանի ռուսաստանյան այցի մասին՝ Մելքումյանը նշեց, որ այն Վլադիմիր Վլադիմիրիչի հրավերով է եղել, այլ խնդիր չկա:

Մելքումյանը խոսեց նաև կառավարության ծրագրի քվեարկության ժամանակ ԲՀԿ-ի դեմ քվերակելու և Գագիկ Ծառուկյանի անվտանգության նախկին պետ, ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին գործը մեղադրական եզրակացությամբ դատախազություն ուղարկելու միջև: Պատգամավորն ասաց, որ դրանց միջև կապ չկա. «Բաբայանի գործն իրավական բնույթ է կրում: Մենք երբեք փորձ չենք արել քաղաքականացնելու այն: Սպասենք զարգացումներին»:

 

Նույն շարքից