գլխավոր 

Ընտրական օրենսգրքի բարեփոխումներն անխուսափելի են. Լենա Նազարյան

Սահմանադրական բարեփոխումները մեր օրակարգում են, սակայն պետության կառավարման մոդելի փոփոխության մասով մենք քննարկումներ դեռ չենք ունեցել: Պատեհ պահի կքննարկենք նաև այդ առաջարկը: Այսօր՝ փետրվարի 18-ին, խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես են Իմ քայլը խմբակցությունում վերաբերվում ՀԱԿ-ի առաջարկին՝ կիսանախագահական համակարգին վերադառնալու մասով:

Հարցին, թե սպասելի էր արդյո՞ք ՀԱԿ-ի կողմից նման առաջարկը, Նազարյանն ասաց, որ որևէ ենթատեքստ չի տեսնում առաջարկի մեջ, ցանկացած քաղաքական ուժ ունի իր օրակարգը և կարող է անել իր առաջարկությունները:

Խոսելով ԸՕ բարեփոխումների մասին՝ Նազարյանն ասաց, որ դրանք անխուսափելի են՝ անկախ այն փաստից, որ այդ մասին կառավարության ծրագրում գրված չէ:

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին ընդդիմադիրների դեմ քվեարկելուն, ԱԺ փոխխոսնակը կարծիք հայտնեց, որ վերջիններս դեմ են քվեարկել ընդդիմություն լինելով պայմանավորված, ոչ թե նրա համար, որ ծրագիրը վատն էր:

Նույն շարքից