Հասարակություն 

Վիրավորը ծայրահեղ ծանր է, կասկածյալը «Արեշցի Զմեյ»-ն է. Պարզվել են դաժան ծեծի հետևանքները

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Քննչական բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար է նշանակվել ավագ քննիչ Սամվել Պետրոսյանը։ Նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Աթոյան անցուղու բնակիչ ՝ 33-ամյա Ալբերտ Մարկոսյանին ծեծի ենթարկելու փաստով։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները Էրեբունու քննչական բաժնի քննիչների հետ պարզել են, որ Ա. Մարկոսյանը վնասվածքները ստացել է Էրեբունի վարչական տարածքում, ով փետրվարի 16-ին, ժամը 20։30-ի սահմաններում ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ով մինչև այս պահը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից