Էդմոն Մարուքյանը չպետք է որոշի, թե ինչպիսին պետք է լինի Նիկոլ Փաշինյանը: խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը՝ պատասխանելով Մարուքյանի այն հայտարարությանը, որ ընդդիմադիր Փաշինյանը և կառավարիչ Փաշինյանը պետք է տարբերվեն իրարից:
Նազարյանի խոսքերով, ամեն քաղաքական, պետական գործիչ ինքն է որոշում, թե ինչպիսին պետք է լինի և լավ կլինի, եթե պարոն Մարուքյանը մտածի, թե ինքն ինչպիսին պետք է լինի:
Ավելի վաղ Մարուքյանը նաև հայտարարել էր, որ կառավարիչ Նիկոլ Փաշինյանն իրեն վատ է պահել կառավարության ծրագրի քննարկման ժամանակ: