ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ընդունել է ճանաչողական այցով Արցախում գտնվող Երևանի թիվ 106 հիմնական դպրոցի մի խումբ աշակերտների:
Հուլիսի 1-ին կայացած հանդիպման ընթացքում բանակի հրամանատարը նախ համառոտ անդրադարձել է տարածաշրջանային աշխարհաքաղաքական վերջին զարգացումներին, սահմանագծում տիրող իրադրությանն ու հանրապետության զինված ուժերի կողմից իրականացվող գործընթացներին, իսկ այհունետև պատասխանել հյուրերին հետաքրքրող հարցերին: Ջերմ ու անկեղծ մթնոլորտում անցած հանդիպման ավարտին հանրապետության ռազմական գերատեսչության ղեկ