Քաղաքականություն 

Նիկոլի ասած խնամի բարեկամ ծանոթը, նրա ասածների մաման լացացրել է. Եղիազարյան

analitik.am

23 տարեկան տղան նշանակվել է Երևանի կայազորի դատախազ: Այն, որ նա միլիոնատեր է, ոչինչ, բնական է: Այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ խոսելով ՊԵԿ նախագահի տեղակալի որդու մասին և վերջինիս միլիոնները կապելով հոր աշխատանքի հետ:

«Այսօր՝ ծանոթացա դատախազության հայտարարությանը, որ նշանակումն օրինաչափ է և նշանակումը չի պահանջում տարիքային սահմանափակում: Այսինքն, եթե երեխան 18 տարեկանում ավարտեր համալսարանը, կարող էր նշանակվել հոր ու բարեկամի պարագայում (Նկատի ունի Նիկոլ Փաշինյանին): Բարեկամը, ով տարիներ շարունակ ստել է մեզ: Երբ մենք խոսում էինք Սերժ Սարգսյանի մասին, ես այդպես էլ պատգամավոր չդարձա, իսկ ինքը Սերժի ժամանակ երկու անգամ պատգամավոր դարձավ: Օրը սկսում էր Սերժի բարեկամական կապերով և ավարտվում դրանով: Սա ինձ ստիպում է, որ ես հիմա սկսեմ պաշտպանել Սերժին՝ մարդու, ում ատելով ատում եմ: Ստիպված եմ ասել, որ Սերժն այսպիսի զազրելի քայլեր չէր անի, ինչ սա»:

Եղիազարյանի խոսքերով, այսօր ամբողջ համակարգը գործում է մեկ մարդու հրամանով, ով ինքն իր հերթին փորձ չունի, ունի 7 մարդու ղեկավարելու փորձ. «Այս 10 ամիսներին էլ դրեց ամեն ինչի հերն անիծեց: Հեսա հերթով բարեկամներն ի հայտ են գալու: Սա կնոջ մորքուրի թոռն է: Կրակը չենք ընկել ձեր ձեռքը: Հպարտ քաղաքացին մի օր զզվելու է ամեն ինչից: Ինչու ենք մարդու բախտը կապում 23 տարեկան տղայի հետ: Վաղը նա լուրջ հարցեր է լուծելու, պետություն է ներկայացնելու, նախաքննությանը դեմ է գնալու, ճառեր է ասելու: Լավությո՞ւն էր ուզում մորաքրոջ աղջիկն անել: Թող մի քիչ փորձ ձեռք բերեր, որ պատուհաս չբերեր: Ես չեմ ասում, որ վատ մարդ է, բայց վատ է, որ էս Նիկոլի ասած խնամի բարեկամ ծանոթը, նրա ասածների մաման լացացրել է: Ինչում մեղադրում էր Սերժին, դրա հերն անիծել է: Մի հատ նայեք ԱԺ պատկերին, ԼԳԲՏ-ՄԳԲՏ չեմ ասում, դրանց հերն էլ անիծած: Ընդհանուր պատկերին նայեք։ Հիմա էլ որոշել է 23 տարեկան դատախազով ձեռք առնել հպարտ քաղաքացուն»:

Նույն շարքից