Քաղաքականություն 

Տո լո՞ւրջ ես ասում. Գուրգեն Եղիազարյանը՝ Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Մի օր քո պաշտպանների 40-50 տոկոսը հասկանալու են, թե ինչով ես զբաղված, դու ըտենց նշանակումներ արա խելքից դուրս: Այսօր՝ փետրվարի 18-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Եղիազարյանի խոսքերով, Քոչարյանի գործն ուղիղ վենդետա է. «Ո՞ւր է Աղվան Գառնիկիչը, այն մարդը, ով 135 հոգու մտցրեց բանտախցերը: Հլը դու փախար, բա մենք ինչու գնացինք նստեցինք, որ ոչ մի բան չէինք արել: Ասում է՝ մարտի 1-ը բացված է: Տո լո՞ւրջ ես ասում, որ բացված է: Բա որ բացված է, Աղվանն ինչու է դրսում: Ինչպես Մաշադյանը դարձավ ՊԵԿ նախագահի տեղակալ, նա Խաչատրյան Գագոյի աջ ձեռքն է: Կնոջդ խոսնակն ասում է, որ 20 տարի առաջ է տեսել նրան: Ինչու Աղվանի, Գագոյի մասին ծպտուն չկա, ինչու ծփպտուն չես հանում: Հիմա էս հպարտ քաղաքացու վրա նստել ես, հպարտ քաղաքացին քեզ շալակած տանում է: Ինչու էիր խոսում Սաշիկի մասին, 840 միլիոնի մասին էիր խոսում: Սա ասում եմ, որ հպարտ քաղաքացու գլուխը մտնի:

Հիմա էլ ասում է, որ աղքատությունը պետք է գլխներից հանեն: Յա, լո՞ւրջ ես ասում: Ինչ կա չկա, քցի հպարտ ու աղքատ քաղաքացու վրա: Ինչո՞ւ Աղվանը նստած չէ, ինչո՞ւ նախաքննությունը չի զբաղվել նրանով: Մեզ խուց մտցրեցին, դու էլ բարեհաջող փախար: Էլ չեմ ասում, թե ոնց փախար»,-ասաց Եղիազարյանը՝ հրաժարվելով ասել, թե ոնց է Փաշինյանը հեռացել:

Նույն շարքից