Ինձ այստեղ գալուց առաջ մի աղջնակ մոտեցավ ու ասաց, որ ես զգուշանամ Նիկոլ Փաշինյանի օգնականից: Նրանք երկու ախպեր են, ես նրանց հորը ճանաչում եմ: Այդ դու զգուշացիր: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը:
«Տղա ջան, Հայկո է անունդ ոնց որ, լսի թե քեզ ինչ եմ ասում, քո կարծիքով ում հետ ման ես գալիս ես չեմ իմանո՞ւմ, թե որ կլանն է: Նա էլ գիտի, ես ապացույց ունեմ այդ մասին»,-ասաց Եղիազարյանը:
ԱԱԾ նախկին տնօրենի տեղակալը հավելեց․ Երբ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում խոսում է հանցագործների մասին, ամենավերջում կիսաբերան ասում է «կիլերները»: Էտ ինչ ա, չերեզ Հայկո հիմա կապ կա՞ կիլլերների հետ, հա՞: Քո շեշտադրությունը չէ, դու կիսաձայն ես ասում «կիլլերներ»: Ով ինչ անի, իրեն կանի: Այդ արյունը որ դու տենչում ես Երևանի փողոցներում, բումերանգ է, լավ հիշիր: