Գլխավոր Ռազմական 

Հայաստանը կարող է նոր վարկ վերցնել Ռուսաստանից զենք գնելու համար. Դավիթ Տոնոյան

analitik.am

Հայաստանը կարող է Ռուսաստանից նոր վարկ վերցնել զենք գնելու համար: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ դա կարող է լինել 100 միլիոն վարկի պայմանագրի ավարտից հետո:

«Նոր վարկը հնարավոր է: Կոնկրետ զենքի նոմենկլատուրայի մասին այս պահին խոսելու համար դեռ վաղ է»,-ասել է Տոնոյանը:

Ռուսական լրատվամիջոցը նաև հիշեցնում է, որ ավելի վաղ Հայաստանը 200 միլիոն դոլարի վարկ է ստացել Ռուսաստանի զենք գնելու համար:

 

Նույն շարքից