Հասարակություն 

Ինչպես է մի բառի փոփոխությամբ փոխվում ասվածի իմաստը

Ահա վառ օրինակ, թե ինչպես է մի բառի փոփոխությամբ փոխվում ասվածի իմաստը, իսկ իմաստների ու մտքերի նենգափոխումների որոշ վարպետ գործիչներ դրա հիման վրա մոլորեցնող ենթադրություններ են անում:

Մի լրատվամիջոց (GalaTV) ճշգրիտ մեջբերում է արել, մեկ այլ լրատվամիջոց՝ (News.am) որոշել է նենգափոխել միտքը:

Իսկ պատմությունը հետևյալն է. այսօր ճեպազրույցի ժամանակ ասել եմ, որ եթե անցած ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն առաջադրեր թեկնածուներ ՀԱՎԱՆԱԲԱՐ հաջողություն կգրանցեր: Երևի նորմալ է չէ՞ որ ես հավատում եմ իմ քաղաքական թիմի հավանական հաջողությանը: Եթե հանում ենք ՀԱՎԱՆԱԲԱՐ բառը ստացվում է, որ ոչ թե ընտրողն է որոշում ընտրությունների ելքը, այլ կուսկացությունը վստահ է, որ կհաղթի ու այստեղ, իհարկե, արդեն տարբեր մեկնաբանությունների տեղ է առաջանում:

Բացի այդ, ասել եմ, որ ՔՊ-ն չի՛ առաջադրել թեկնածուներ (բոլոր 7 ՔՊ թեկնածուներն ինքնառաջադրվել են), քանի որ չի ցանկանում մոնոպոլիզացնել քաղաքական դաշտը: Ահա, մի բառի տարբերությամբ մեդիան և որոշ մարդիկ փորձում են փոխել ասվածի տրամաբանությունը և մարդկանց տպավորությունը:

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյան

  • 74
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
  •  
    76
    Shares

Նույն շարքից