Հասարակություն 

Այց մարտական դիրքեր /ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/

analitik.am

Փետրվարի 16-ին մարտական դիրքերում պետական սահմանի պահպանություն իրականացնող ոստիկանության զորքերի մարտական հերթափոխի զինծառայողներին այցելեցին ՀՀ ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի նախագահի տեղակալ, ոստիկանության պետի խորհրդական Արտաշես Ավոյանն ու խորհրդի կազմում ընդգրկված երեք հասարակական կազմակերպությունների ղեկավարներ՝ «Հատուկ գնդի վետերաններ» ՀԿ նախագահ Ավետիս Ավետիսյանը, «Ազատամարտիկների դաշինք» ՀԿ նախագահ Գևորգ Տեր-Գևորգյանը, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Միքայել Արամյանը:

Նրանք ոստիկանության զորքերի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Սամվել Հակոբյանի ուղեկցությամբ շրջեցին խրամատներում, ծանոթացան զինծառայողների կենցաղային, մարտական պայմաններին, բարոյահոգեբանական վիճակին, նրանց հուզող հարցերին:

Հասարակական խորհրդի դիտարկումները կներկայացվեն ոստիկանության պետին։


        

Նույն շարքից