IT Հասարակություն 

Սմարթֆոնների մարտկոցներն չեն լիցքաթափվի մինչև արևի մայր մտնելը

analitik.am

Բոլոր սմարթֆոններն աշխատում են էլեկտրական հոսանքով, սակայն հաճախ լինում են դեպքեր, երբ հարևանությամբ վարդակ չկա:



XD Design ընկերությունը գտել է այս հարցի յուրօրինակ լուծումը՝ ստեղծելով Port լիցքավորիչները, որոնք աշխատում են արևային մարտկոցներով: Դա նշանակում է, որ արևային եղանակին նման սարք ունեցող մարդու սմարթֆոնը չի լիցքաթափվի անհարմար պահի:



Սարքը բջջային սարքին միանում է USB մալուխի միջոցով, ինչը նշանակում է, որ այն օգտակար կարող է լինել USB-ի հնարավորություն ունեցող բոլոր սարքերի համար: Port Solar Charger-ի արժեքը կազմում է 79,95 դոլար:






Նույն շարքից