Հասարակություն Միջազգային 

Իտալիայում ձերբակալվել է ավելի քան 30 մաֆիոզ

analitik.am

Իտալիայի Նեապոլ քաղաքում, «Սեկուինո» մաֆիոզ խմբավորման հետ համագործակցելու կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 30 մարդ: Այս մասին հայտնում է ANSA գործակալությունը:

Նշվում է, որ վերջիններս կասկածվում են հանցավոր խմբավորմանն անդամակցելու, թմրանյութերի ու զենք-զինամթերքի անօրինական առք ու վաճառքով զբաղվելու մեջ:

Հետաքննության արդյունքում պարզվել է, որ խմբավորման ղեկավար եղբայրներ Սալվադորե և Նիկոլա Սեկուինոները հրամանները տվել են բանտից, որտեղ գտնվում են ներկայումս:

Նույն շարքից