Հայաստան 

ԱԻՆ-ում կատարվել են նոր նշանակումներ

ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հրամանով` հուլիսի 2-ին կատարվել է 11 նոր նշանակում: Ինչպես analitik.am-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, նշանակումները կատարվել են ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունում, ՓՈՒՎ հատուկ հրշեջ ջոկատում և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնում, ինչպես նաև Շիրակի, Լոռու, Արարատի, Վայոց Ձորի հրշեջ-փրկարարական ջոկատներում:

 

 

Արմեն Երիցյանի մեկ այլ հրամանով` ՔՊ ՄԿՎ ավագ հրահանգիչ Աշոտ Գրիգորյանին շնորհվել է փոխգնդապետի կոչում, իսկ ՓՈՒՎ «Հրազդան ՋԷԿ»-ի խմբի հրամանատար Քաջիկ Պողոսյանին` մայորի կոչում: 

Նույն շարքից