Գլխավոր Հասարակություն 

ԱՄՆ 16 նահանգներ դատի են տվել Դոնալդ Թրամփին

analitik.am

ԱՄՆ 16 նահանգներ դատական հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի դեմ: Այս մասին հայտնում է The New York Times-ը:

Այդ նահանգների թվում են նաև Կալիֆորնիան ու Նյու Յորքը:

Նահանգային իշխանությունները դեմ են հանդես գալիս նախագահ Թրամփի հայտարարած արտակարգ իրավիճակին: Թրամփն այդ քայլին գնացել է Կոնգրեսից 8 միլիարդ դոլար ստանալու համար, որպեսզի կարողանա պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին:

Նահանգներում կարծում են, որ նախագահն իրավունք չունի բյուջետային միջոցներն օգտագործելու՝ առանց խորհրդարանի թույլատվության:

Դատական հայցը ներկայացվել է Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատարան:

 

Նույն շարքից