Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանը ցանկանում է ստեղծել Խորհրդային Միության երկրորդ տարբերակը. Ուկրաինայի նախագահ

analitik.am

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ հանդիպմանն Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Մոսկվային մեղադրել է ԽՍՀՄ-ի երկրորդ տարբերակը ստեղծելու մտադրության մեջ:

«Կրեմլի նպատակն է ոչնչացնել ուկրաինական պետությունը, ստեղծել, այսպես ասած, Խորհրդային Միության երկրորդ տարբերակը»,-Պորոշենկոյի խոսքերն է մեջբերում նրա պաշտոնական պորտալը:

Նշվում է նաև, որ Պորոշենկոն շնորհակալություն է հայտնել Եվրախորհրդին Կիևին աջակցելու համար:

 

Նույն շարքից