Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել

analitik.am

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է հրաժարականի մասին՝ նշելով, որ պատրաստվում է մասնակցել Ստամբուլի քաղաքապետի ընտրություններին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Վերոնշյալ ընտրությունները տեղի են ունենալու մարտի 31-ին:

2016-18 թվականներին Յըլդըրըմը զբաղեցնում էր Թուրքիայի վարչապետի պաշտոնը, իսկ անցած տարի հուլիսից թուրքական խորհրդարանի նախագահն էր:

 

Նույն շարքից